Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Փողի ու կապիտալի դերը մարդկության պատմության մեջ անշեղորեն աճել է

Փողի ու կապիտալի դերը մարդկության պատմության մեջ անշեղորեն աճել է
16.07.2024 | 13:01

Աշխարհում ցանկացած գործի հաջողություն պայմանավորված է, առաջին հերթին դրա ֆինանսավորումով։

Սկսած անձ մակարդակից մինչև պետական ու համամարդկային մակարդակներ մարդկային համակարգերի վիճակները պայմանավորված են նրանց հարուստ կամ աղքատ լինելով։

Փողի ու կապիտալի դերը մարդկության պատմության մեջ անշեղորեն աճել է, ներկայում հասնելով աշխարհի ճակատագիրը որոշող լինելու աստիճանի։

Պատկերացնենք մարդու վիճակը, որը փող ունի կամ չունի և եթե չունի ու տևականորեն սոված է, ապա նրա հոգեբանությունը կտրուկ տարբերվում է փող ունեցողների հոգեբանությունից։

Նույն ձևով էլ նաև որևէ մասշտաբի մարդկային համակարգ կամ կազմակերպություն, որն առանց փողի ու ֆինանսավորման ոչինչ է։

Դրանից բացի կա նաև մարդկանց և տարբեր մասշտաբի մարդկային համակարգերի կառավարելիության հարցը և դրանում փողի ու ֆինանսավորման, ու ավելի ընդհանուր դեպքում, շահի դերը։

Պարզ է, որ գլոբալ շահը և, մյուս կողմից էլ, գլոբալ վախը մարդկանց կառավարելիության ամենազորեղ զենքերն են։

Դրանից բացի, եթե փորձենք ավելի մոտից նայել մարդկանց կառավարման ու նրանց կառավարելիության պրոբլեմին, ապա կարող ենք տեսնել, որ ցանկացած մարդկային համակարգի ճակատագիրը որոշվում է նրա գլխին կանգնած մի բուռ ազդեցիկ մարդկանց գործունեության միջոցով, մի հանգամանք, որը կառավարման կամ մենեջմենթի էության անկյունաքարն է։

Եթե այս ամենին ավելացնենք, որ վերը նշված մի բուռ ազդեցիկ մարդիկ, իրենք էլ կառավարելի են, քանի որ նույնպես գտնվում են շահի ու վախի դաշտում, ապա մենք կսկսենք մոտենալ աշխարհի գործերը հասկանալուն։

Եվ հիմա փորձենք պատկերացնել, թե կապիտալիզմի զարգացմանը զուգընթաց և մարդկանց աճող իրավունքների, մասնավոր սեփականության անձեռնմխելիության, դեմոկրատիայի և այլ նմանատիպ հանգամանքները ինչպես են ստրուկտուրացրել ժամանակակակից աշխարհը իր գլոբալ կառավարման մեխանիզմով, որի գագաթին բնականորեն հայտնվել է վերպետական կապիտալը։

Ընդհանուր առմամբ, ինչպես ցույց է տալիս որևէ պետության կառուցվածքը, կառավարման հիմքում ընկած են փողն ու ուժը որպես մարդկանց շահն ու վախը սպասարկող մեխանիզմներ։

Բնականորեն, նույնատիպ կառուցվածք պետք է ունենա նաև աշխարհի կառավարումը վերպետական կապիտալի կողմից, միայն թե այս դեպքում կառավարման ուժային բաղադրիչը պետություններն են՝ իրենց փոփոխական մի բուռ կառավարիչներով։

Բայց վերը բերվածը մարդկանց կառավարելու մեխանիզմը միակը չէ, քանի որ մարդկանց հոգեբանությունը նույնը չէ ամեն տեղ և որը բերում է նրան, որ ինչ ինչ պատճառներով որոշ նոր առաջացող գլոբալ հզորություններում մեծ մասշտաբի մասնավոր կապիտալը ևս գտնվում է պետության հսկողության տակ։

Քանի որ մարդկային կյանքի ընթացքը մրցակցային պայքար է, ապա նոր ստեղծվող պայմաններում մրցակցությունը կգնա նշված երկու տեսակի կառավարման մեխանիզմների միջև և աշխարհն էլ, դրան համապատասխան, կլինի երկբևեռ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 6024

Մեկնաբանություններ